«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Զիմբաբվեում հանրաքվեից հետո ձերբակալություններ են կատարվել

Զիմբաբվեում հանրաքվեից հետո ձերբակալություններ են կատարվել
18.03.2013 | 01:11

Նախնական տվյալներով՝ Զիմբաբվեում անցկացված նոր սահմանադրական հանրաքվեի նախագիծը հավանության է արժանացել։ Այն սահմանափակում է նախագահի լիազորությունները և ընդլայնում խոսքի ազատությունը։ Շաբաթօրյա հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն քվեարկությունից հինգ օր անց։ Զիմբաբվեի հիմնական քաղաքական կուսակցությունները սատարել են փաստաթուղթը։ Դեմ են հանդես եկել միայն մի քանի իրավապահներ։
Կիրակի ոստիկանությունը ձերբակալել է «Շարժում՝ հանուն ժողովրդավարական փոփոխությունների» կուսակցության երեք անդամների։ Այս կուսակցությունը ղեկավարում է Զիմբաբվեի վարչապետ Մորգան Ցվանգիրային։

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ